Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Էսօրվա սրճարանում ժամանակը կանգ չի առնում

Էսօրվա սրճարանում ժամանակը կանգ չի առնում
19.12.2025 | 18:08

Սրճարանային Երևանն անցյալում ա մնացել, էլ չկա։ Սրճարաններ կան, էն էլ ինչքան, առաջ մի քանիսն էին, հիմա ամեն քայլափոխի են, ու բոլորը լցված են, տեղ չկա, բայց դրանք արդեն էն սրճարանները չեն։ Սրանք կուշտ սրճարաններ են, վիպ սրճարաններ, ռեստորանակերպ սրճարաններ՝ մատուցողներով, ճաշացանկերով, սարքովի՝ ծառայողական ժպիտներով, հարմար աթոռներով, սփռոցներով, անձեռոցիկներով, որտեղ գլխավոր տեղն ուտելիքն ու խմելիքն են զբաղացնում։ Սուրճդ խմեցիր կամ պաղպաղակդ կերար կամ համբուրգերդ կիսածամել կուլ տվիր, էլ չես նստում, վեր ես կենում ու գնում։ Եթե սպասում ես էլ՝ էնքան, մինչև հաշիվը բերեն, եթե խոսում ես էլ՝ կա՛մ սեղանի վրայի ուտելիքի մասին, կա՛մ ինչ-որ առօրյա թեմաներից, խնդիրներից, կա՛մ էլ խիստ գործնական թեմաներով։

Էսօրվա սրճարանում օդի մեջ գաղափարներ չեն ճախրում, աթոռները մեջքերով իրար մեջ չեն մտնում, ժամանակը կանգ չի առնում, գլուխգործոցներ չեն ծնվում։ Էսօրվա սրճարանը փողոցի, հրապարակի, այգու շարունակությունն ա, ոչ թե առանձին կախարդական միջավայր, ուր մտնելիս կրկնակոշիկների նման հանում ու դռան մոտ էիր թողում գորշ առօրյան։

Մարդիկ էլ են իրար օտար. մի սեղանին նստածները մյուս սեղանին նստածներին չեն ճանաչում, ասես մետրոյում լինեն՝ մտնում են, ինչ-որ ժամանակ նույն վագոնում միասին անցկացնում, հետո իջնում ու ամեն մեկն իր գործին գնում։

Բա տենց սրճարա՞ն կլինի, բա որ սրճարան մտնես, աջից ու ձախից քեզ չբարևեն, չհարցնեն՝ ո՞նց ես, ի՞նչ կա-չկա, էս ու՞ր էիր կորել․․․ էլ ի՜նչ սրճարան։ Սու՞րճ ես ուզում խմես, տանը հազար անգամ ավելի համով կսարքես-կխմես, բա սուրճ խմելու համար մարդ սրճարան կգա՞։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6597

Մեկնաբանություններ